ԱՄՆ-ն այլևս ի վիճակի չէ ապահովել համաշխարհային կայունություն․ փորձագետ
ԱՄՆ-ն այլևս ի վիճակի չէ ստեղծել կայունություն համաշխարհային մակարդակով և իր գործողություններով հաճախ միայն խորացնում է լարվածությունը։ Այս մասին ասել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մասլովը՝ ելույթ ունենալով «Россия сегодня» միջազգային մամուլի կենտրոնում։
Մասլովի խոսքով՝ ներկայում ԱՄՆ քաղաքականությունը արտահայտում է ամերիկյան հասարակության միջին շերտի տրամադրությունները, որը վերջին տարիներին սկսեց ավելի ակտիվ հետաքրքրվել քաղաքական գործընթացներով։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը դեռ կարող է ազդել իրավիճակի վրա և որոշ տարածաշրջաններում առաջացնել անկայունություն, սակայն այլևս չունի այն ներուժը, որն անհրաժեշտ է երկարաժամկետ կայունություն ապահովելու համար։
Փորձագետը նշել է, որ այսօր նոր կայունության մոդելներ են առաջարկում Ռուսաստանը, Չինաստանը և մի շարք այլ երկրներ՝ տնտեսական և քաղաքական համագործակցության նոր ձևաչափերի միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը հետաքրքրված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ. ԱԽ գրասենյակ
Հայաստանը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ՝ մինչև Լեռնային Ղարաբաղ...
Չինաստանը չի ընդունի միակողմանի պատժամիջոցներն ու երկակի ստանդարտները. Ծինփին
Չինաստանի ղեկավարությունը չի ընդունի միակողմանի պատժամիջոցները և մտադիր չէ երկակի ստանդարտների հետևել միջազգային խնդիրնե...
Թուրքիան կարևոր ռազմավարական որոշում պետք է կայացնի․ Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «Delphi» 8-րդ տնտեսական համաժողովին անդրադարձել է Թուրքիայում մայիսի...
Փաշինյանը ներկայումս հանրային հարցումներում առաջատար դիրքում է. Ֆիդան
ԹՐԻՓՓ-ը կարևոր է Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միավորման առումով։ Բացի այդ, Միջին միջանցքի շրջանակում կարևոր է...