Հայաստանը հետաքրքրված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ. ԱԽ գրասենյակ
Հայաստանը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ՝ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումը: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից:
«Ցավոք, այս պահին իրավիճակը բավարար կայուն չէ անվտանգության տեսանկյունից: Վերջերս մենք տեսանք հրադադարի խախտում, ինչի հետևանքով հայ զոհվեց՝ քաղաքացիական անձ, կան նաև վիրավորներ: Հետևաբար, ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի գործոնը կարևոր և նշանակալի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել ԼՂ կարգավիճակի հարցը»,- նշել են ՀՀ ԱԽ-ում։
Անվտանգության խորհրդի գրասենյակում նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կարևոր նշանակություն ունի ԼՂ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հարցում, ինչպես նաև ստեղծվող ենթակառուցվածքների, բնակչության և բեռների անխափան, կայուն տեղաշարժի անվտանգության երաշխավորն է:
Նմանատիպ հոդվածներ
«Ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը». Մայր Աթոռը դիմել է Ազգային ժողովին
Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծա...
Իրադրությունը լարվում է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում. ևս 55 ռուս դիվանագետ կարտաքսվի ԱՄՆ-ից
ԱՄՆ-ը մտադիր է արտաքսել ևս 55 ռուս դիվանագետի և դեսպանատան ու հյուպատոսարանների վարչատեխնիկական աշխատողների։ Այս մասին հ...
Արդեն շրջանառվում են մի քանի անուններ, թե ով կզբաղեցնի ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնը
«Պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո կուսակցությունում հակված են ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտո...
Վլադիմիր Պուտինը նոյեմբերի սկզբին Սոչիում ռազմական խորհրդակցություններ կանցկացնի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի սկզբին մի շարք ռազմական հանդիպումներ կանցկացնի Սոչիում, այս մասին ՏԱՍՍ-ին...