Չինաստանը չի ընդունի միակողմանի պատժամիջոցներն ու երկակի ստանդարտները. Ծինփին
Չինաստանի ղեկավարությունը չի ընդունի միակողմանի պատժամիջոցները և մտադիր չէ երկակի ստանդարտների հետևել միջազգային խնդիրների կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, գրում է Российская Газета-ն։
Բոաոյի ասիական ֆորումի առանցքային մասի բացման արարողության ժամանակ իր տեսաուղերձում նա ընդգծել է, որ Չինաստանը մտադիր չէ քաղաքականություն վարել՝ ուղղված դաշինքների ձևավորմանն ու առճակատման սրմանը։ Նա ասել է, որ Չինաստանն աջակցում է ճգնաժամը կարգավորելու ցանկացած ջանքերի:
«Մենք դեմ ենք միակողմանի պատժամիջոցների չարաշահմանը»,- ընդգծել է Սի Ծինփինը։
Միևնույն ժամանակ, Չինաստանի առաջնորդը հավելել է, որ երկիրը կպաշտպանի անվտանգությունը ինչպես ավանդական, այնպես էլ նոր ոլորտներում, ինչպես նաև համատեղ ջանքերը գլոբալ խնդիրների լուծման ուղղությամբ՝ հակազդելու հակամարտություններին, ահաբեկչությանը, կլիմայի փոփոխությանը և այլն:
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...