Փաշինյանը ներկայումս հանրային հարցումներում առաջատար դիրքում է. Ֆիդան

ԹՐԻՓՓ-ը կարևոր է Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միավորման առումով։ Բացի այդ, Միջին միջանցքի շրջանակում կարևոր է նաև այն հանգամանքը, որ Թուրքիան այս ճանապարհով ուղղակիորեն բացվում է դեպի թյուրքական աշխարհ և դեպի Կենտրոնական Ասիա։ Սրանք բոլորը օգտակար ուղղություններ են, և դրանց շուրջ ինտենսիվ աշխատանք է տարվում: Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։


Խոսելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ օրերս ստորագրած փաստաթղթի մասին՝ Ֆիդանն ասել է։ «Նրանք մեր կողմից «Զանգեզուրի միջանցք» կոչվող տարածքը անվանում են TRIPP  և քննարկում են՝ «ինչպես կարելի է այն կյանքի կոչել»։ 


«Ներկայումս թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքը առկա է։ Պարզապես այժմ կան մի քանի քայլեր, որոնք պետք է իրականացնի Հայաստանը։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են սպասվում, և դա ևս կարևոր փուլ է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը ներկայումս հանրային հարցումներում առաջատար դիրքում է։ Նրա այս գործընթացում ունեցած կառուցողական դերակատարումն իսկապես աջակցում ենք։ Անհրաժեշտ է, որ այս գիծը և այս քաղաքական կամքը շարունակություն ունենան»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։


Քաղաքականություն