Թուրքիան կարևոր ռազմավարական որոշում պետք է կայացնի․ Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «Delphi» 8-րդ տնտեսական համաժողովին անդրադարձել է Թուրքիայում մայիսի 14-ին սպասվող համապետական ընտրություններին:
Ermenihaber. am-ի հաղորդմամբ՝ համաժողովի ժամանակ «Financial Times»-ի խմբագիր Պետել Սպիգելը Միցոտակիսին հարց է ուղղել Թուրքիայում կայանալիք ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ Հունաստանում հենց իր՝ Միցոտակիսի վերընտրման պարագայում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընթացքի մասին:
Հունաստանի վարչապետն ի պատասխան նախ ասել է. «Ընտրություններից հետո Թուրքիան կարևոր ռազմավարական որոշում պետք է կայացնի», ապա քննադատել Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրված ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ հուշագիր-համաձայնագիրը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ Հունաստանը սպասում է, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից հետո արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ կմտցվեն:
Նմանատիպ հոդվածներ
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Հա...