Ռոբերտ Քոչարյանը՝ Ադրբեջանի պահանջով ներառված 9-րդ կետի մասին
Հայաստանի երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը, 5-րդ ալիքին տված հարցազրույցում, խոսել է նոյեմբերի 9-ի հայտարարության և Վաշինգտոնի փաստաթղթի տարբերությունների մասին:
«Տարբերությունն այն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ընդունման ժամանակ գոյություն ուներ Արցախ և Լաչինի միջանցք, իսկ 9-րդ կետը ներառվել էր Ադրբեջանի պահանջով՝ Լաչինի միջանցքի հետ սիմետրիա ապահովելու համար։
Այն ժամանակ միջանցքի տրամաբանություն չկար ընդհանրապես։ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Դա բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց և ամեն ինչն ավարտվեց Արցախի կորստով»,– ասել է Քոչարյանը։
Նա հավելել է, որ ընդդիմությունը չէր պահանջում նոյեմբերի 9-ի փաստաթղթի չեղարկում, քանի որ այն, չնայած պատերազմում պարտությունը արձանագրելուն, հնարավորություն էր տալիս պահպանել Արցախը։
«Բոլորը հասկանում էին, որ սա նաև Արցախը պահելու հնարավորություն է և պետք էր կառչել այդ փաստաթղթից ու անել ամեն ինչ, որ այն կյանքի կոչվի»,– ընդգծել է Հայաստանի երկրորդ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ական պատգամավորն անդրադարձել է Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայությանը
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձել է Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայությանը․«Երևի մոռա...
Իրանի գործողություններն ուղղված են ԱՄՆ-ի դեմ. Արաղչի
Իրանը Մերձավոր Արևելքի հարևան երկրներին թշնամի չի համարում, նրա գործողություններն ուղղված են բացառապես ԱՄՆ-ի դեմ։ Այս մա...
«Այդ երկիրը դարձել է Արևմուտքի համար մանրադրամ». Պուտին
Մոնղոլիա այցից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել տեղական «Оноодор» թերթին, անդրադառնալով ռուս-ուկրաինա...
«Մոսկվան ապաշրջափակման հարցերով գրեթե ամեն օր շփվում է Բաքվի և Երևանի հետ». Օվերչուկ
«Մոսկվան գրեթե ամենօրյա կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հա...