«Մոսկվան ապաշրջափակման հարցերով գրեթե ամեն օր շփվում է Բաքվի և Երևանի հետ». Օվերչուկ
«Մոսկվան գրեթե ամենօրյա կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար», - «РИА Новости»-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, հաղորդակցություն է ապահովում Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների միջև, երկխոսության հարթակ է տրամադրում: Ես երբեք չեմ պատասխանում այն հարցին, թե կոնկրետ երբ կլինի ապաշրջափակումը, և որքան արագ կամ դանդաղ․ երբ կողմերը պայմանավորվեն, դա տեղի կունենա»,- ասել է նա։
Օվերչուկը նաև ասել է, որ ինքը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է հարցեր, որոնք Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ Մոսկվայում հանդիպումից հետո մնացել են չլուծված։
«Հիմնական աշխատանքը շարունակվում է․ տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայով մենք գրեթե ամեն օր կապ ենք պահպանում ադրբեջանական և հայկական կողմի հետ։ Մենք անընդհատ շփվում ենք՝ հեռախոսազանգեր, ֆայլերի փոխանակում։ Աշխատանքը չի դադարում»,-հավելել է Օվերչուկը՝ պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետների հարցին։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալում են Արմեն Աշոտյանին. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, թե ձերբակալում են Արմեն Աշոտյանին: Փաստաբանը ֆեյսբուքյան էջում գրառման մեջ ն...
Ամերիկացի վերլուծաբանն անդրադարձել է Երասխում օրերս տեղի ունեցած միջադեպին
Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը անդրադարձել է Երաս...
Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում ասել է ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրի...
Ալեն Սիմոնյանը նույնպես բնակարան է ձեռք բերել «Բյուրեղ» բնակելի թաղամասում. «Հետք»
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել Երևանի Արշակունյաց պողոտայում կառուցվ...