Երբ հանրությունը որոշի, Ամենայն հայոց կաթողիկոսը կհեռանա. Ռոմանոս Պետրոսյան
Կան հոգևորականներ, ովքեր քաղաքական գործունեությամբ են զբաղվում ու արժանանում են համապատասխան վերաբերմունքի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նա նշել է, որ իրենք եկեղեցու դեմ արշավ չեն հայտարարել։
«Երբ հանրությունը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա, կաթողիկոսը, վստահ եմ, կհեռանա»,- ասել է Պետրոսյանը։
«Իսկ թե ինչպես՝ ես վստահեցնում եմ, որ կլինի իրավական, բարոյական, համակեցության կանոններին խիստ համահունչ, ինչպիսին է մեր կառավարումը վերջին 7.5 տարիներին»,- ավելացրել է նա։
Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մասնակցելու է Թալինում Տեր Թադեի կողմից մատուցվող պատարագին։
Նմանատիպ հոդվածներ
Ձեզ պիտի բացատրե՞լ Աստծո օգնությունը ինչ է նշանակում. Անդրեասյան
Ես կարծում եմ, որ վարչապետի գրառումը ձեր բոլոր հարցերի պատասխանները պարունակում է, ավելացնելու ոչինչ չունեմ։ Այս մասին լ...
Սրբուհի Գալյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 30–ից ավելի գործերի մասին
Ներկայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 30–ից ավելի հայցադիմում կա դատարանում։ Ծիծեռնա...
Ընդդիմությունը որ օրվանից դուրս կգա փողոցային պայքարի. Արծվին Մինասյանը մանրամասնում է
Չի բացառվում, որ փողոցային պայքարը (հանրահավաքներ, երթեր, ճանապարհների փակում) կարող է սկսվել նոյեմբերի 9-ից շուտ։ Այս մ...
Եղանակը՝ Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրո...