Սրբուհի Գալյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 30–ից ավելի գործերի մասին
Ներկայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 30–ից ավելի հայցադիմում կա դատարանում։
Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը։
Նա ընդգծեց, որ մինչ օրս աղմկահարույց գործերով դատավճիռներ չկան, քանի որ դրանք բոլորը դատաքննության փուլում են։
«Ներկայում մենք 30-ից ավելի հայցադիմում ունենք դատարանում, և այդ գործերով դատական նիստերը կայանում են։ Լրատվամիջոցները կարող են գալ և պարզաբանել այդ գործերը, մենք էլ ենք ցանկանում, որպեսզի հանրությունը տեղյակ լինի այդ գործերի ընթացքից։ Դատախազությունն անում է ամեն հնարավորը, մենք ունենք ժամկետներ և գործում ենք դրանց սահմաններում»,– նշեց Գալյանը։
Հարցին, թե, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի հետ կապված ուսումնասիրություն կա դատախազությունում, դատախազը շեշտեց` ինքը չի կարող ասել` որ գործով ուսումնասիրություն կա, որ գործով չկա, պետք է սահմանված օրենքի համաձայն պահի գաղտնիությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հեղուկ գազի գինը մեկ գիշերվա մեջ դարձավ 170 դրամ. պատգամավոր Արթուր Խաչատրյան
«Աննախադեպ ցածր գնաճի» պայմաններում հեղուկ գազի գինը, մեկ գիշերվա մեջ, 120-ից դարձավ 170 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր...
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությու...
Կենդանապաշտպաններն այսօր այցելել են տեսանյութում շանը ծեծող տղային
Այսօր մի խումբ կենդանապաշտպաններ այցելել են աղմկահարույց տեսանյութի տղային, որը բռնություն էր գործադրում շան նկատմամբ եւ...
Եռաբլուրում ադրբեջանցին Վազգեն Սարգսյանի շիրմաքարի մոտ ծիսակարգ է արել. 168 ժամ
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում ամիսներ առաջ միջադեպ է գրանցվել սրբավայրի տարածքում ծառայություն իրականացնող ռա...