Ձեզ պիտի բացատրե՞լ Աստծո օգնությունը ինչ է նշանակում. Անդրեասյան
Ես կարծում եմ, որ վարչապետի գրառումը ձեր բոլոր հարցերի պատասխանները պարունակում է, ավելացնելու ոչինչ չունեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Դուք հարցնում ք՝ ինչպես, ինչ չափանիշներով են ընտրվելու համակարգող խմբի անդամները, ես էլ ասում եմ՝ այն գրառումը, որը արված է, պարունակում է տեղեկատվություն թե չափանիշների, թե ընտրության մեխանիզմի մասին, ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է նա։
Դիտարկմանը, որ Փաշինյան ասում է՝ Աստծո օգնությամբ ենք նաև կաթողիկոսի ընտրություն անելու, ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչ ձևով է լինելու այդ ընտրությունը, Անդրեասյանը պատասխանել է.
«Դուք եկեղեցու հետևորդ եք, ձեզ պիտի բացատրե՞լ Աստծո օգնությունը ինչ է նշանակում։ Ես կարծում եմ՝ եթե դուք եկեղեցու հետևորդ եք, այդ հարցը պիտի չտաք։ Կարծում եմ՝ հավատացյալ մարդու համար «Աստծո օգնություն» բառերը շատ հասկանալի են»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածք. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ի մեկնաբանության մեջ կոչ է արել համատեքստից չհանել Մեդինսկու խոսքեր...
Ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր. Ալեն Սիմոնայն
Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնա...
Քննարկեցինք վերջին զարգացումները. Միրզոյանը զրուցել է Արաղչիի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:«Քննարկեցինք վերջին...
Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ա...