Փաշինյանը 2019-ին թաքցրել է Արցախյան հարցով նոր առաջարկված փաստաթուղթը. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում հայտարարել է, որ շուրջ 8-9 ամիս առաջ ծանոթացել է 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված նոր փաստաթղթին, որը, իր խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը թաքցրել է հայ ժողովրդից։
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հանրությունից և Արցախի ղեկավարությունից գաղտնի է պահել փաստաթղթի գոյությունը։ Նա նշել է, որ դեռ 2019-2020 թվականներին պարբերաբար տեղեկություններ էր ստացվում դրա մասին, սակայն պաշտոնական աղբյուրները նման փաստաթղթի առկայությունը հերքում էին։
«Ես այդ ժամանակ տեղեկացրել եմ Արցախի ղեկավարությանը, որ նման փաստաթուղթ գոյություն ունի և հորդորել եմ հանդիպել Հայաստանի ղեկավարության հետ՝ պահանջելով այն տեսնել։ Սակայն Արցախի ներկայացուցիչները զարմացել են՝ նշելով, որ չեն լսել դրա մասին»,- նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ փաստաթղթի գոյությունը հետագայում հաստատել է նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Սարգսյանի գնահատմամբ՝ նույնիսկ այդ տարբերակի հիման վրա հնարավոր էր հասնել հակամարտության կարգավորմանը փոխզիջումների միջոցով, եթե վարեին ճիշտ բանակցային քաղաքականություն։
Նմանատիպ հոդվածներ
Գազայի բնակիչները նշում են Իսրայելի հետ խաղաղության ծրագրի առաջին փուլի ստորագրումը
Գազայի բնակիչները դուրս են եկել փողոց՝ նշելու Իսրայելի հետ խաղաղության ծրագրի առաջին փուլի ստորագրումը:Մարդիկ վանկարկում...
Իսրայելը առևանգած նավի ակտիվիստներին արտաքսեց
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Գրետա Թունբերգը և մարդասիրական օգնություն տեղափոխող Madleen նավի...
ՌԴ-ից հայտնում են՝ ինչու են թարմացնում միջուկային դոկտրինը
Ռուսաստանը թարմացնում է միջուկային դոկտրինը, որպեսզի իր հակառակորդները պատրանքներ չունենան Մոսկվայի՝ իր անվտանգությունն...
Ադրբեջանում հիստերիայի մեջ են․ դիմել են Լիտվիայի ԱԳՆ-ին, մեղադրել կողմնապահության մեջ
Բաքուն Լիտվայի ԱԳ նախարարին կոչ է արել չենթարկվել իրենց խոսքով հայկական քարոզչությանը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար...