Իսրայելը առևանգած նավի ակտիվիստներին արտաքսեց
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Գրետա Թունբերգը և մարդասիրական օգնություն տեղափոխող Madleen նավի այլ ակտիվիստներ, որոնց իսրայելական ուժերը ձերբակալել էին նախօրեին՝ Գազայի հատված ճանապարհին, ժամանել են օդանավակայան՝ արտաքսման նպատակով:
«Ուղևորները ժամանել են «Բեն Գուրիոն» օդանավակայան, որպեսզի լքեն Իսրայելն ու վերադառնան իրենց երկրներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ակտիվիստները պետք է երկրից մեկնեն առաջիկա ժամերի ընթացքում:
«Նրանք, ովքեր կհրաժարվեն ստորագրել արտաքսման փաստաթղթերը և հեռանալ Իսրայելից, կկանգնեն դատարանների առջև՝ Իսրայելի օրենսդրության համաձայն», - հավելել են ԱԳՆ-ից։
Հիշեցնենք՝ Իսրայելը առևանգել էր բարեգործական նավը, որը փորձել էր խախտել Գազայի հատվածի ծովային շրջափակումը:
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...