Ադրբեջանում հիստերիայի մեջ են․ դիմել են Լիտվիայի ԱԳՆ-ին, մեղադրել կողմնապահության մեջ
Բաքուն Լիտվայի ԱԳ նախարարին կոչ է արել չենթարկվել իրենց խոսքով հայկական քարոզչությանը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն արձագանքել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի թվիթերյան գրառմանը:
«Հայկական կողմը վերջին 3 տարիներին չարաշահել է Լաչինի ճանապարհը։ Ցավոք, այս բոլոր տարիներին Լիտվան լռություն էր դրսևորում։ Հայաստանի չարամիտ գործողությունները կանխելու նպատակով Ադրբեջանը տեղադրել է Լաչինի անցակետը և առաջարկել Է մատակարարումների համար օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը: Մինչդեռ հուլիսի 6-ի որոշմամբ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը միաձայն մերժել է անցակետը հեռացնելու Հայաստանի խնդրանքը: Ադրբեջանը նպաստում է Հայաստանի բնակիչների տեղաշարժին երկու ուղղություններով։ Ավելի ճիշտ կլիներ Հայաստանին կոչ անել ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել, այլ ոչ թե խաթարել խաղաղ գործընթացը»,- գրել է Հաջիզադեն Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հեռախոսազրույց ունեցել Լիտվայի արտգործնախարարի հետ: Վերջինս մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման սարսափելի մարդասիրական հետեւանքների վերաբերյալ և նշել էր, որ չափազանց կարևոր է ապահովել անարգել տեղաշարժը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը եռանդով աջակցում է Բաքվին և Երևանին` փաստաթղթի պատրաստման գործում
Հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում պետք է լուծումներ գտնվեն մի շարք բարդ թեմաների շուրջ, ճեպազրույցում ասել է...
ԵՄ-ն դադարեցնում է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները. Բորել
Եվրամիությունը (ԵՄ) դադարեցրել է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գո...
Լավրովի առաջարկը սկզբում ընդունել, ապա մերժել են ԼՂՀ-ում. Коммерсантъ
Ադրբեջանա-հայկական խաղաղության բանակցություններում ներկայումս որոշակի դադար է, որը լցված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրա...
Արցախի պետնախարարը կարևոր դիտարկումներ է արել
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր դիտարումներ է արել. «Հարգելի հայրենակիցներ՝ Ա...