ՌԴ-ից հայտնում են՝ ինչու են թարմացնում միջուկային դոկտրինը
Ռուսաստանը թարմացնում է միջուկային դոկտրինը, որպեսզի իր հակառակորդները պատրանքներ չունենան Մոսկվայի՝ իր անվտանգությունն ապահովելու պատրաստակամության վերաբերյալ բոլոր միջոցներով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Մենք հաշվի ենք առնում ռազմավարական կայունության, մեր անվտանգության և պաշտպանունակության վրա ազդող գործոնների ամբողջությունը։ Այդ նպատակով մենք թարմացնում ենք միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքները, որպեսզի հակառակորդները պատրանքներ չունենան Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը բոլոր միջոցներով ապահովելու մեր պատրաստակամության վերաբերյալ», - ասել է Գրուշկոն։
Նրա խոսքով՝ թե՛ հայեցակարգային, թե՛ քաղաքական, թե՛ ռազմատեխնիկական առումներով «ՆԱՏՕ-ի միջուկային երկրները և բլոկն ինքը, որն իրեն միջուկային է հայտարարել, շարժվում է դաշինքի ռազմավարության մեջ միջուկային զենքի դերի մեծացման ուղղությամբ»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ միջուկային զսպման հարցով անվտանգության խորհրդի մշտական խորհրդակցության ժամանակ առաջարկել էր քննարկել միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմքերի թարմացման հետ կապված հարցը: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում, այդ թվում, եթե հակառակորդը, օգտագործելով սովորական զենք, կրիտիկական սպառնալիք է ստեղծում ինքնիշխանության համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, նա Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների...
Ինչ է քննարկել Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ
Զանգեզուրի միջանցքի թեման հավանաբար շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներ Իլհամ...
Բագրատ Սրբազանը դատի է տվել Փաշինյանին․ «Հրապարակը»
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մաս...