Քաղաքականություն

Թրամփը վիճարկել է իրեն մեղավոր ճանաչած դատարանի որոշումը

Թրամփը վիճարկել է իրեն մեղավոր ճանաչած դատարանի որոշումը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վիճարկել է քաղաքացիական խարդախության գործով դատարանի որոշումը, որով նա պարտավորվել է վճարել մոտ 464 միլիոն դոլար։ Թրամփի փաստաբանները խնդրել են ստուգել՝ արդյոք…

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վիճարկել է քաղաքացիական խարդախության գործով դատարանի որոշումը, որով նա պարտավորվել է վճարել մոտ 464 միլիոն դոլար։ Թրամփի փաստաբանները խնդրել են ստուգել՝ արդյոք գործով դատավորը սխալ է թույլ տվել, չարաշահել է իր հայեցողությունը կամ գործել է իր իրավասությունից դուրս։


Ավելի վաղ՝ փետրվարին, Նյու Յորքի դատարանը նախկին նախագահին պարտավորեցրել էր վճարել 355 միլիոն դոլարի չափով տուգանք և ավելի քան 100 միլիոն դոլարի տոկոսներ։ Դատարանը նաև նրան երեք տարով արգելել է զբաղեցնել տնօրենի կամ այլ ղեկավար պաշտոն Նյու Յորքում գրանցված որևէ կորպորացիայում:


Դատախազներն ասել են, որ Թրամփը և նրա համախոհները՝ Trump Organization-ի նախկին ղեկավարները, կեղծել են ֆինանսական հաշվետվություններ՝ վարկերի և ապահովագրության ավելի լավ պայմաններ ստանալու համար: Արդյունքում Թրամփը «կեղծ կերպով ուռճացրեց իր կարողությունը միլիարդավոր դոլարներով՝ անարդարացիորեն հարստանալու և համակարգը խաբելու համար, և դրանով իսկ խաբեց բոլորին»։

Նմանատիպ հոդվածներ

Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250