«Զանգեզուրի միջանցքի» բացման առաջարկը ներառված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսին, որի շրջանակում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:
Նա մասնավորապես նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման առաջարկը ներառված է նախորդ տարվա նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության մեջ, ուստի, ըստ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի համար պարտավորության պես բան է ապահովել բոլոր անհրաժեշտ հարմարությունները:
«Այս փուլում մենք պայմանավորվել ենք երկաթուղային հաղորդակցություն կառուցել Հայաստանի տարածքով Ադրբեջանցից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և նաև պայմանավորվել ենք մայրուղու կառուցման շուրջ: Սակայն մայրուղու հստակ ճանապարհը չի որոշվել. դա ապագա քննարկումների հարց է, որն, անկասկած, կքննարկվի այսօր երեկոյան՝ եռակողմ հանդիպմանը: Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքինը: Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ Զանգեզուրի միջանցքում մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել բեռները և մարդկանց, մենք մաքսակետ կբացենք Լաչինի միջանցքում»,- հավելել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
ԳՇ նոր պետ կունենա՞նք. գերատեսչություններից մեկնաբանում են
168.am-ը գրում է, որ ըստ իրենց տեղեկությունների՝ ԳՇ-ում ճամպրուկային տրամադրություններ են, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին...
Առողջապահության նախարարը հայտարարություն է տարածել
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` ներկայացնելով տվյալներ կորոնավիրուսայի...
Ադրբեջանը կմտնի՞ ԵԱՏՄ․ Զախարովան մեկնաբանում է
Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխգործակցությունը կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և խոշոր ենթակառո...
Ալիևը` Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի մասին
Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշել...