ՀՀ-ում ԵՄ առաքելությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր արտառոց տեղաշարժերի մասին
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ– ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց բան այսօր չի նկատել։ Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում։
«Ամբողջ օրը հետևել ենք Հայաստանի րր Ադրբեջանի սահմանին, ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց բան չի հայտնաբերվել»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ X-ի իր միկրոբլոգում, հրապարակելով դիտորդական առաքելության գրառումը, նշել է, որ ուրախ է, որ ԵՄ դիտորդներից հաստատում է եկել, որ սահմանին ամեն ինչ հանգիստ է։ Նա նշել է, որ դիտորդական առաքելության նպատակը հենց սա է։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ–ն հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈւ–ն սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Հայաստանի ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը...
Չախոյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ լուրերի մասին
Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածու...