Ստոլտենբերգի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ Զախարովա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան Հարավային Կովկասի հանրապետությունները եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձն է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ նման փորձեր Հյուսիսատլանտյան դաշինքի և առանձին անդամ երկրների կողմից վաղուց ու համակարգված են արվում: Ստոլտենբերգի այցը հաստատում է, որ ակտիվությունն այդ ուղղությամբ մի քանի անգամ աճել է։
«Ի՞նչն է խնդիրը, ի՞նչն է էությունը: Էությունն այն է, որ խնդիրները Հարավային Կովկասում կարծես թե պակասել են, բայց Արևմուտքում դա ո՞ւմ կարող է դուր գալ», - ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Արևմուտքին հանգիստ չի տալիս այդ պետությունների՝ միմյանց հետ փոխգործակցության փաստը, որն արդեն սկսել է կառուցվել խաղաղ պայմանավորվածություններին մոտենալու հունով։ Նրանց չի գոհացնում նաև այդ պետությունների՝ Ռուսաստանի հետ շփման փաստը, որը իրավահավասար է, փոխադարձ հարգալից և ուղղված է տարածաշրջանում համապարփակ խաղաղությանը։
Այստեղից էլ բխում են այդ երկրների հարաբերությունները միմյանց և Ռուսաստանի հետ փչացնելու չդադարող փորձերը։ Նա ավելացրել է, որ Անդրկովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը բացելու խնդիր կա։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 19-ին` տարածաշրջանային այցի շրջանակում։ Հայաստանում լինելուց առաջ նա այցելել է Ադրբեջան և Վրաստան։ Երևանում նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...
Հայկական գյուղերի հանձնումն Ադրբեջանին նոր զիջումների կբերի. Զատուլին
ՀՀ սահմանամերձ գյուղերի հնարավոր հանձնումը Ադրբեջանին կվտանգի երկրի ռազմավարական հաղորդակցությունները և ճանապարհ կբացի ն...
Ադրբեջանը ճնշման ներքո հարցազրույցներ է կորզել․ «Հրապարակ»
«Գրել էինք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվի ԶԼՄ-ներին տված և դեռ չհեռարձակված հարցազրույցը մտահոգություն է ա...
«Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Այս տար...