Ինձ ծեծի են ենթարկել 10 հոգով, նրանց թվում է եղել նաեւ Լոռու մարզպետը. Օձունի համայնքապետ
Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի են ենթարկել 10 հոգով, նրանց թվում է եղել նաեւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Արսեն Տիտանյանը։
«Այս պահին դա նախաքննության փուլում է։ Մոտ 10 հոգի են եղել, այդ թվում՝ մարզպետը, ինձ ծեծի են ենթարկել։ Նրանց պահանջն այն է, որ ես հրաժարական տամ»,- ասել է համայնքապետը։
Տիտանյանն ասաց, որ ունի մարմնական վնասվածքներ. «Հիվանդանոցում էի, քիչ առաջ եմ դուրս եկել։ Հիմնականում դեմքիս հատվածում եմ վնասվածք ստացել»։
Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայացնել, համայնքապետը պատասխանել է. «Ինչի՞ համար հրաժարական տամ»։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 22-ին, «Հայաստան» դաշինքն ահազանգ էր ստացել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում այն համայնքների ղեկավարները, որոնք «Հայաստան» դաշինքի թիմակիցներն են, այդ համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։
Նշենք, որ Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն է տվել հայտնի հանրապետականի փեսային, ում հայրը համայնքապետ է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնը չստանձնած՝ արդեն պաշտոններ է բաժանում։ Երեկ Արարատի մար...
ՔՊ-ականները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են Հայկ Մհրյանի աշխատասենյակ. նա գիշերը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դի...
Նման բան տեղի է ունենում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ. CNN
Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ ամերիկյան ռազմական օդանավերը օդ են բարձրացել ոչ իրենց ավիակիրի վրայից: Այս մասին...
Սամվել Բաբայանը կնշանակվի պաշտպանության նախարար. «Իրավունք»
«Իրավունքի» տեղեկություններով` Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին Փաշինյանը պատրաստվում է նշ...