Ինչու է ամերիկյան միջուկային զենքը տեղակայվում Եվրոպայում․ պարզաբանում են ԱՄՆ-ից
ԱՄՆ-ը միջուկային զենք է տեղակայել Եվրոպայի երկրների տարածքում, որպեսզի նրանց հետ պահի սեփական միջուկային զենքը ստեղծելուց և նվազեցնի դրա տարածման ռիսկերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման հարցերով նախկին տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերը։
«ԱՄՆ-ը Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդեպ ընդլայնված զսպման իր պարտավորությունների շրջանակներում իսկապես սպառազինություն է տեղակայել ընդլայնված զսպման առաքելության շրջանակներում», - ասել Է դիվանագետը:
Նրա խոսքով՝ այդ առաքելությունը բխում է 1960-ական թվականներին միջուկային զենքի չտարածման պայմանագրի շուրջ բանակցություններից, երբ Խորհրդային միությունը խիստ մտահոգված էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների, առաջին հերթին Գերմանիայի համար, որոնք մշակում եւ տեղադրում էին միջուկային զենքի իրենց ծրագրերը:
Գյոթեմյուլլերը հավելել է, որ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների տեսանկյունից NPT-ն Եվրոպայում չտարածման պայմանագիր է, քանի որ այն թույլ չի տվել ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցների ձեռք բերել և տեղակայել միջուկային զենք:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը կոչ է արել Հայաստանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակություն մտցնի միավորման հետ իր հար...
ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման մասին
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ Այս մասին ասաց արտաքին գո...
Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հարաբերությունների մասին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հիանալի անձնական հարաբերու...
Ծեծում էին «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով․ Դանիել սարկավագը պատմեց՝ ինչպես են սևբերետավորները ծեծել իրեն
Արտաքին գործերի նախարարության մոտ օրեր առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացած, ապա բերման ենթարկված Դանիել...