Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ–ն, «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9–ին հրավիրում են Ազատության հրապարակ. Քոչարյանը ելույթ կունենա
ԱԺ արտահերթ ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու մասին հայտարարած ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները, որոնց նախընտրական ցուցակը գլխավորելու է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9–ին, ժամը 16։00–ին հրավիրում են Ազատության հրապարակ՝ իրենց առաջին հանրահավաքին։
Դաշինքը այսօր՝ մայիսի 6–ին, հանրահավաքի մասին ազդարարող երկու տեսահոլովակ է տարածել։ Ազատության հրապարակում ելույթ կունենա Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք, որ դաշինքով արտահերթին մասնակցելու մասին ուժերը հայտարարել են այսօր։
«Հաշվի առնելով Հայաստանում եւ Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից եւ համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դանակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,– ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը կկայանա հունիսի 20-ին. Նախագահը հրամանագիր է ստորագրել
Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական զինուժը որոշ դիրքերում դիրքավորվել է մեզ հավասար կամ մեզնից առաջ. պատգամավոր
Որևէ լավատեսական բան չեմ կարող ասել, քանի որ ադրբեջանական զինուժի կողմից ճեղքումը` ընդ որում առանց զինված հարձակման և առ...
ԸՕ փոփոխությունների փաթեթն ընդունվեց միաձայն
ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների 81 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջու...
Ռուսաստանյան կողմի միջնորդությամբ արդեն 70 ռազմագերիներ և այլ քաղաքացիական անձինք ազատ են արձակվել․ Այվազյան
Եվ՛ Մինսկի խմբի համանախագահները, և՛ տարբեր երկրների առաջանորդները, և՛ միջազգային մի շարք կազմակերպություններ հստակ արտահ...