Բայրամովը պատմել է՝ ինչ առաջարկ է արել Լավրովը 2020-ի նոյեմբերի 9-ից առաջ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը iTV-ի պատմել է այն առաջարկի մասին, որն արել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եռակողմ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բայրամովի խոսքով՝ Լավրովը ներկայացրել է մի կարճ փաստաթուղթ, որից ելնելով կողմերին առաջարկվել է առանց որևէ պայմանի և առանց նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող այլ շրջանների «օկուպացիայից» ազատելու զինադադար հաստատել 2020 թվականի նոյեմբերի 9-ից:
Ընդ որում, շփման գծի արևելյան հատվածում առաջարկվում էր տեղակայել ռուս խաղաղապահներ և Ադրբեջանի ԶՈւ, իսկ շփման գծի արևմտյան հատվածում՝ ռուս խաղաղապահներ և Հայաստանի ԶՈւ:
Ինչպես հասկանում ենք, Ադրբեջանը մերժել է այս առաջարկը։
Նմանատիպ հոդվածներ
Այդ բոլոր երկրները, որ իր կողքին կանգնած են, ճորտի կարգավիճակով են․ ՔՊ-ականը՝ ՀԱՊԿ-ի մասին
Նախ պետք է պարզել, թե այսքան ժամանակ ՀԱՊԿ-ը մեզ ինչ է տվել. մենք ՀԱՊԿ անդամ ենք եւ մեր սահմաններ ներխուժել է հակառակորդը...
Ամերիկան չեղյալ է հայտարարել ավելի քան 6000 ուսանողական վիզա
Թրամփի վարչակազմը չեղյալ է հայտարարել ավելի քան 6000 ուսանողական վիզա՝ ժամկետը լրանալուց հետո մնալու և օրենքները խախտելո...
Ստանիսլավ Զասը խոսել է Ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի հնարավոր միջամտության մասին
Լեռնային Ղարաբաղի հակամարտութանը Թուրքիայի միջամտությունն ապակառուցողական կլիներ, սակայն ՀԱՊԿ-ը զգույշ կլինի, որպեսզի չվ...
Դա աբսուրդ է․ Դմիտրի Պեսկով
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «անհեթեթություն» է անվանել ՌԴ-ում նախագահական ընտրությունների արդյունքներ...