Դա աբսուրդ է․ Դմիտրի Պեսկով
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «անհեթեթություն» է անվանել ՌԴ-ում նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու կոչերը:
Պեսկովի խոսքով՝ այն ընդդիմադիրները, որոնք արևմտյան երկրներին կոչ են անում չճանաչել ընտրությունների լեգիտիմությունը, առաջարկում են չճանաչել ՌԴ բնակչության ճնշող մեծամասնության ձայների լեգիտիմությունը:
«Դա աբսուրդ է։ Մենք դրան այդպես ենք վերաբերվում», - ընդգծել է նա։
Մինչ այդ Պեսկովը կանխատեսելի էր անվանել ԱՄՆ-ի հայտարարությունները Ռուսաստանի նախագահի ընտրությունների անազնվության մասին:
Հիշեցնենք՝ մարտի 15-17-ը Ռուսաստանում անցկացվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը, այդ թվում՝ հեռավար ձևաչափով:
Նախագահի պաշտոնի համար 2008 թվականից ի վեր առաջին անգամ պայքարել են չորս թեկնածուներ՝ Վլադիսլավ Դավանկովը, Վլադիմիր Պուտինը (որպես ինքնաառաջադրված), Լեոնիդ Սլուցկին և Նիկոլայ Խարիտոնովը:
Ձայների 99,74%– ի հաշվարկից հետո Պուտինը հավաքել է ձայների 87,29% – ը, Խարիտոնովը՝ 4,30% – ը, Դավանկովը՝ 3,84% - ը, Սլուցկին՝ 3,21% - ը:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն այն կոչելով «Հաղթանա...
Զախարովան՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հայտարարության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապված չէ Ռուսաստանի հետ, դ...
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել․ «Հետք»
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...