ԱՄՆ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործընթացում արձանագրվել է զգալի առաջընթաց։ Այս մասին նա ասել է Վաշինգտոնում՝ Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։
Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է ակտիվ աշխատանքը հակամարտության կարգավորման ուղղությամբ, և չնայած գործընթացը դեռ ավարտված չէ, վերջին ամիսներին ձեռք է բերվել կարևոր առաջընթաց։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը նպատակ ունի ավարտին հասցնել նաև Մոսկվայի և Կիևի միջև շարունակվող պատերազմը՝ խաղաղ ճանապարհով։
«Մենք ցանկանում ենք, որ այս պատերազմը վերջապես դադարեցվի»,– ասել է Թրամփը՝ համոզմունք հայտնելով, որ կողմերը ի վերջո կդրսևորեն ողջախոհություն և կհասնեն համաձայնության։
Նախագահը նաև հիշեցրել է, որ իր կառավարման ընթացքում Միացյալ Նահանգները «ութ ամիսում ավարտել է ութ զինված հակամարտություն»։
Նմանատիպ հոդվածներ
«Բրյուսելյան ձևաչափն արդյունավետ չէ, երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում նախատեսված չէ». Փաշինյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տարբեր ձևաչափով հանդիպումների ընթաց...
Դրա մասին խոսք լինել չի կարող. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ընթացքում Ուկրաինային տարած...
Դավիթ Համբարձումյանը հայտարարությունը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դիմել է Մասիսի խոշորացված համայնքի բնակիչ...
ԵՄ–ն ընդլայնել է պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ
ԵՄ խորհուրդն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցներն ու արգելել է երկիր ռազմական ոլորտի մի շարք ապրանքների և տեխնոլոգիա...