ԵՄ–ն ընդլայնել է պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ
ԵՄ խորհուրդն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցներն ու արգելել է երկիր ռազմական ոլորտի մի շարք ապրանքների և տեխնոլոգիաների ներմուծումը։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»` հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրությանը։
Սահմանափակումները կանդրադառնան այն ապրանքների և տեխնոլոգիաների արտահանմանը, որոնք նպաստում են ռազմատեխնիկական զարգացմանը։ Բացի այդ, ԵՄ–ն լրացուցիչ արգելք է սահմանում հրազենի և զինամթերքի արտահանման նկատմամբ։ Պատժամիջոցները տարածվում են նաև օդատիեզերական արդյունաբերության տեխնոլոգիաների մատակարարումների վրա։
Եվրահանձնաժողովը նշում է, որ սահմանափակումները կիրառվում են Ուկրաինայում ՌԴ–ի գործողություններին Բելառուսի առնչության պատճառով։ ԵՄ–ն խոստանում է Բելառուսի դեմ պատժամիջոցային ռեժիմը համապատասխանեցնել հակառուսական սահմանափակումներին։
Հավելենք, որ հուլիսին ԵՄ երկրների դեսպանները պայմանավորվել էին սահմանափակող միջոցներ ընդունել Բելառուսի նկատմամբ` երկրում ներքաղաքական իրավիճակի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային մասնակցելու պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...
«Էժանագին խայծ է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի աշխատանքից դժգոհ լինելու մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է Ռ...
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ
Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փո...
«Խաղաղապահները հրաժարվում են ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ». Օսիպյան
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտ...