«Բրյուսելյան ձևաչափն արդյունավետ չէ, երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում նախատեսված չէ». Փաշինյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տարբեր ձևաչափով հանդիպումների ընթացքում 10-ից ավել պայմանավորվածություններ են եղել Ադրբեջանի հետ, բայց դրանք չեն իրագործվել։
«Սկսենք երկաթուղու գործարկումից, գերիների վերադարձից, զորքերի հետքաշման պայմանավորվածությունից, և այդպես շարունակ»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ ՀՀ վարչապետի, եթե Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է միայն էսկալացիաներն արդարացնելու համար, ապա դա ընդունելի տարբերակ չէ։
«Բանակցությունները պետք է կայունության երաշխիք դառնան։ Ես իմ վրա պատրաստ եմ վերցնել պատասխանատվություն ստորագրելու փաստաթղթեր, որոնք երազանքի փաստաթուղթ չեն լինի, բայց մյուս կողմից հայացք փախցնելու առիթ չեն տա»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Պրահայում բանակցություններն ավելի արդյունավետ էին, քան Բրյուսելում, բայց ըստ վարչապետի՝ Բաքուն ցանկանում է աշխատել պակաս արդյունավետ ձևաչափով ։
«Եթե Ադրբեջանին դուր չի գալիս Ֆրանսիայի ներկայությունը Պրահայի ձևաչափում, ապա այն կարելի է նաև ընդլայնել, հրավիրել, օրինակ, Գերմանիային կամ ԱՄՆ-ին»,– ասաց կառավարության ղեկավարը։
ՀՀ վարչապետը նշեց նաև, որ այս պահին երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում նախատեսված չէ, բայց հավելեց, որ երբ չկան բանակցություններ` էսկալացիայի վտանգը մեծանում է։
Նմանատիպ հոդվածներ
Ահա թե ինչ է քննարկվել ԼՂ հարցով բանակցություններում. Բաբայանը մանրամասնում է
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Լեռնային...
ԱՀ ՊՆ հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բա...
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կայցելի Ջերմուկ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կլինի Ջերմուկում: Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագ...