Թրամփը մշտապես հետաքրքրվում է Ուկրաինայի հարցով. Սթիվ Ուիթքոֆ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակ հետաքրքրվում է Ուկրաինայի շուրջ իրավիճակով և խաղաղ կարգավորման հնարավորություններով։ Նրա խոսքով՝ Թրամփը տեղեկացված է միջազգային գործընթացներից և պարբերաբար քննարկումներ է վարում իր խորհրդականների հետ։
Ուիթքոֆը պատմել է, որ Գազայի շուրջ համաձայնության մասին զեկուցելու ընթացքում Թրամփը միանգամից հետաքրքրվել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով։
«Նա ասաց՝ «Դա հիանալի է։ Իսկ ինչպես են գործերը Ռուսաստանի հետ»։ Կարծում եմ՝ հենց այդպիսի մարդ է պետք ունենալ որպես գերագույն գլխավոր հրամանատար»,– նշել է Ուիթքոֆը՝ խոսելով Ամերիկյան բիզնես-ֆորումի շրջանակում։
Բանագնացին հավելել է, որ Թրամփը ձգտում է լուծումներ գտնել տարբեր միջազգային հակամարտությունների համար։
«Նա ուզում է ամեն ինչ կարգավորել»,-– ասել է Ուիթքոֆը՝ ընդգծելով Թրամփի նախաձեռնողական մոտեցումը արտաքին քաղաքական հարցերում։
Նմանատիպ հոդվածներ
«Քայլող դիակ»՝ Կիևում․ ԱՄՆ-ն՝ Զելենսկիին բանակցություններից հեռացնելու մասին․ Consortium News
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Ռեյ Մակգովեռնը Consortium News պարբերականում հրապարակված իր հ...
Աբովյանը նոր համայնքապետ ունի
Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղի ունեցավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածո...
Բայդենը խոսել է Եվրոպա ավելի քան 3000 զինծառայող ուղարկելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եվրոպայում ավելի քան 3000 զինծառայողներ տեղակայելու իր որոշումը համապատասխանում...
Ուրիխանյանին ուղարկված դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» դրոշմանիշային վճարների թեմային...