«Քայլող դիակ»՝ Կիևում․ ԱՄՆ-ն՝ Զելենսկիին բանակցություններից հեռացնելու մասին․ Consortium News
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Ռեյ Մակգովեռնը Consortium News պարբերականում հրապարակված իր հոդվածում գրում է, որ ուկրաինական ղեկավարության դիրքերը բանակցային գործընթացում նկատելիորեն թուլացել են։ Նրա գնահատմամբ՝ Վաշինգտոնի նոր քաղաքական թիմը կարող է շարունակել հնարավոր բանակցությունները՝ ուշադրություն չդարձնելով Վլադիմիր Զելենսկու կարծիքին։
Մակգովեռնը նշում է, որ ԱՄՆ ներկայիս վարչախումբը պատրաստ է դիտարկել քննարկումների ընթացքն առանց ուկրաինացի նախագահի անմիջական մասնակցության։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը պայմանավորված է այն քաղաքական իրավիճակով, որում այսօր գտնվում է Կիևի ղեկավարությունը։
«Նա արդեն դառնում է «քայլող դիակ» Կիևում։ Այնուամենայնիվ, Զելենսկուն խաղաղության համաձայնագրից պարզապես հեռացնելը բավարար չի լինի դրա իրականացման համար»,- ասվում է հոդվածում։
Հեղինակը նաև ընդգծում է, որ Ուկրաինայի վրա ճնշումը կարող է աճել՝ հաշվի առնելով երկրի համար ծանր հետևանքները իշխանության և տարածքային կորուստների առումով։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...
Հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա․ փաստաբան
Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ «Հարձակվող...
Անհապաղ, անվճար տեղափոխել ադրբեջանական նավթամթերքը՝ դեպի Հայաստան․ Վրաստանի նախագահ
Վրաստանը մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստան...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...