Մոսկվայի արձագանքն Ալիևի հայտարարություններին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ երկրի բանակը կհամապատասխանեցվի ՆԱՏՕ-ի չափանիշներին՝ ընդգծելով Թուրքիայի հետ սերտ համագործակցությունը և զինված ուժերի արդիականացման շարունակականությունը։
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Lenta.ru-ի հետ զրույցում նշել է, որ Ալիևի հայտարարությունները անակնկալ չեն։ Նրա խոսքով՝ դրանք արդեն լուծված հարցի վերաբերյալ հերթական հայտարարությունն են։
«Այս իրադարձությունները նորություն չեն։ Դրանք պարզապես արդեն լուծված հարցի վերաբերյալ հերթական հայտարարությունն են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությանը, այն իրականացվում է անմիջականորեն Թուրքիայի միջոցով։ Ադրբեջանն ու Թուրքիան, ըստ էության, ունեն ընդհանուր բանակ և հրամանատարություն, ռազմաքաղաքական դաշինք»,– ասել է Զատուլինը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ալիևն ընդունել է Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի պատվիրակությանը։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը Թուրքիան բռնապետության է վերածում․ Կաց
Էրդողանը Թուրքիան բռնապետության է վերածում ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին աջակցելու համար՝ հակառակ ամբողջ ազատ աշխարհի դիրքորոշմ...
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա. ՀՀ փոխարտգործնախարար
Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գա...
Հայտնի է` երբ պատրաստ կլինի Բերձորը շրջանցող ճանապարհը
Բերձոր քաղաքի շրջանցմամբ կառուցվող ավտոմոբիլային ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս։ Տեղեկությունն այ...
Արցախից բռնի տեղահանվածների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորնե...