ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա. ՀՀ փոխարտգործնախարար
Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հարց չկա։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանը հրապարակային կերպով հայտնել է իր մասնակցության ձևաչափը․ պաշտոնական Երևանը ներկայում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն միաժամանակ չի խոչընդոտում կազմակերպության որոշումների ու փաստաթղթերի ընդունման գործընթացներին։
Փոխարտգործնախարարը նշել է, որ հայկական կողմը հետևողական է իր դիրքորոշման մեջ և շարունակում է գնահատել ՀԱՊԿ-ի արդյունավետությունն ու դրա համապատասխանությունը:
Նմանատիպ հոդվածներ
Սխալը պետք է ուղղվի. Փաշինյանը՝ ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերից
Մի փուլ վերանայել ենք և վերանայում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են ծառայության հետ: Այս մասին լրա...
Ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր․ Սերժ Սարգսյան
Ես ձեր կողքին եմ լինելու դժվարին ճանապարհին, օգնելու եմ իմ փորձով, գիտելիքներով, հնարավորություններով, ինչով կարող եմ՝ պ...
Ադրբեջանցի կալանավորները վատ վերաբերմունքի բողոք չունեն. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը տեսակցել է Հայաստան ներխուժած ու կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին։ Մանասյանի խոսքով՝...
«Հրապարակ». Հայաստան-Ադրբեջան պատգամավորների փոխայցելությունների հարցն է քննարկվում
«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի եւ հայ լրագրողների...