Էրդողանը Թուրքիան բռնապետության է վերածում․ Կաց
Էրդողանը Թուրքիան բռնապետության է վերածում ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին աջակցելու համար՝ հակառակ ամբողջ ազատ աշխարհի դիրքորոշմանը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը:
«Նա արգելափակում է Թուրքիայում 57 միլիոն օգտատեր ունեցող Instagram-ը, դադարեցնում է սպորտային հեռարձակումները, քանի որ իսրայելցի մարզիկը հաղթել է թուրք մարզիկին, սպառնում է ներխուժել ժողովրդավարական երկիր, որի հետ Թուրքիան ռազմական հակամարտություն չունի, և կրճատում է առևտրային հարաբերությունները՝ տարեկան 6 միլիարդ դոլարի վնաս հասցնելով թուրք արտահանողներին:
Էրդողանը վերցնում է գիտական, մշակութային, տեխնոլոգիական և տնտեսական ներուժ ունեցող թուրքական պետությունը և ոչնչացնում այն՝ խարխլելով առաջադեմ և բարգավաճ Թուրքիա կառուցած Աթաթուրքի ժառանգությունը»,- նշել է Կացը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղբ...
Նախկին վարչապետի խորհրդականին հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն․ «Հետք»
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանի ու...
Պետդեպը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների մասին
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը ձեռնպահ է մնացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավ...