Կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը
Այսօր՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին գրառում է կատարել Վարդան Ղուկասյանի փաստաբան` Զարուհի Փոստանջյանը։
«Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Նախնական տվյալներով՝ այս պահին Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։
Վարդան Ղուկասյանը կալանավայրում էր արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն այնուամենայնիվ որոշում էր կայացվել նրա կալանավորման վերաբերյալ։
Լրացուցիչ տեղեկատվություն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի և հետագա գործողությունների մասին կտրամադրվի ըստ անհրաժեշտության»։
Նմանատիպ հոդվածներ
Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների և ռուս խաղաղապահների մասին
Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների տարբերությունը չի դիպչում երկկողմ հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, Arme...
Անահիտ Ավանեսյանը` ԼՂ-ից Հայաստան տեղափոխվծ քաղաքացիների առողջական վիճակի մասին
Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային...
Անկում տարադրամի շուկայում
Rate.am-ը ներկայացնում է փետրվարի 4-ի տարադրամի փոխարժեքները:ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 393,88 դրամը...
Վահագն Ալեքսանյանը ֆինանսական պարտք ունի Սլավոնական համալսարանին եւ դրանք հրաժարվում է վճարել. Հրապարակ
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումա...