Հասարակություն

Վահագն Ալեքսանյանը ֆինանսական պարտք ունի Սլավոնական համալսարանին եւ դրանք հրաժարվում է վճարել. Հրապարակ

Վահագն Ալեքսանյանը ֆինանսական պարտք ունի Սլավոնական համալսարանին եւ դրանք հրաժարվում է վճարել. Հրապարակ
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։ Հայցը դատարան է մուտքագրվել հունվարի 25-ին…

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։ Հայցը դատարան է մուտքագրվել հունվարի 25-ին: Լրատվականին հաջողվել է պարզել, որ Ալեքսանյանը որոշ ժամանակ ուսանել է Սլավոնականում, սակայն ուսման վարձը չի վճարել, եւ համալսարանը փորձում է այն ստանալ դատական կարգով, գրում է Հրապարակը։

 

Վահագն Ալեքսանյանը սովորել է նշյալ համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝  «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ, սակայն ակադեմիական պարտք ունենալով՝ 12 կրեդիտի չափով, դուրս է մնացել համալսարանից։

Ըստ լրատվամիջոցի`  Ալեքսանյանը ոչ միայն ակադեմիական, այլեւ ֆինանսական պարտք ունի համալսարանին եւ դրանք հրաժարվում է վճարել։ 

 

Auoranews-ը փորձեց կապ հաստատել համալսարանի հետ և  ճշտել, թե արդյոք խոսքն ուսման վարձի՞ մասին է, նրանք նշեցին.

 

 «Հայ-ռուսական համալսարանը համարում է, որ տվյալ հարցը կապված է համալսարանի ներքին ընթացակարգերի հետ, և ճիշտ չենք համարում այդ տեղեկատվությունը տրամադրելը»,- այս մասին Հայ-ռուսական համալսարանի լրատվական բաժնից պատասխանեցին Auoranews-ին: 

 

Մենք փորձեցինք կապ հաստատել Վահագն Ալեքսանյանի հետ` ճշտելու համար լուրերի իսկությունը, սակայն նա զանգերին չպատասխանեց: 

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանի քաղաքացիություն ընդունող հայերը, կբախվեն մոլեգնող հակահայկական տրամադրություններին.ադրբեջանցի լրագրողը քննադատել է սեփական իշխանություններին

Ադրբեջանցի լրագրող Բաշիր Կիտաչաևը  ծավալուն հոդված է հրապարակել: Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը...

Գլխավոր դատախազությունը պահանջել է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել 11 անշարժ գույք, չեխական ընկերության բաժնետոմսերի արժեքը`1 մլն 608 հազար 540 դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250