Անահիտ Ավանեսյանը` ԼՂ-ից Հայաստան տեղափոխվծ քաղաքացիների առողջական վիճակի մասին
Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության: Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք` ավելի վաղ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել. «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով»:
Նմանատիպ հոդվածներ
Բքի պատճառով Սյունիքի 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննության. մանրամասներ
Այսօր Սյունիքի մարզում տիրող անբարենպաստ եղանակի և փակ ճանապարհների պատճառով 40 դիմորդ չի կարողացել հասնել քննական կենտր...
Մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ. Արսեն Թորոսյան
Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։ Մենք ա...
Ինչպես են Երևանում իրականացվել հունվարի 23-ի ձյան մաքրման աշխատանքները. Արեյանը մանրամասնել է
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնել է հունվարի 23-ին մայրաքաղաքում իրականացված ինտենսիվ ձյան մաքրման ա...
ՆԳ նախարարը` 2025 թվականին կատարված սպանությունների մասին
Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում նախարար Արփինե Սարգսյանը հայտ...