Իլոն Մասկը կարող է հեռանալ «Tesla»-ի գործադիր տնօրենի պաշտոնից

«Tesla» ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ Իլոն Մասկը կարող է հեռանալ տնօրենի պաշտոնից, եթե ներդրողները մերժեն նրա գրեթե մեկ տրիլիոն դոլար արժողությամբ փոխհատուցման փաթեթը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։


Ըստ աղբյուրի՝ «Tesla»-ի բաժնետերերը այսօր կքվեարկեն՝ հաստատելու համար Մասկին մինչև 878 միլիարդ դոլար վճարելու առաջարկը՝ ընկերության բաժնետոմսերի տեսքով։ Մերժման դեպքում, ինչպես նշում են փորձագետները, մեծ է հավանականությունը, որ Մասքը լքի իր պաշտոնը, ինչը կարող է բացասաբար ազդել ընկերության բաժնետոմսերի արժեքի վրա։


Վերլուծաբանների կարծիքով՝ այս քվեարկությունը կարելի է դիտարկել որպես յուրատեսակ հանրաքվե՝ կապված այն հարցի հետ, թե արդյոք ավանդական կորպորատիվ կառավարման կանոնները պետք է նույն կերպ կիրառվեն աշխարհի ամենահարուստ մարդու նկատմամբ։

Քաղաքականություն