Դամասկոսում պայթյունների հետևանքով առնվազն 18 մարդ է տուժել
Դամասկոսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ընթացքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով առնվազն 18 մարդ է տուժել, հայտնում է Սիրիայի ՆԳ նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել զբոսաշրջության նախարարության շենքի մոտ։ Տուժածների թվում են նաև չորս ոստիկան։
Ավելի վաղ Paris Match-ը հայտնել էր, որ պայթյունների պահին Մակրոնը չի գտնվել այն հյուրանոցում, որտեղ տեղակայված էր իր պատվիրակությունը։
Մակրոնը Դամասկոս է ժամանել երկուշաբթի երեկոյան։ Սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա 2008 թվականից ի վեր։ Նա նաև դարձել է Եվրոպական միության առաջին անդամ երկրի առաջնորդը, որն այցելել է Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո։ Մինչ այդ Սիրիա էին այցելել միայն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...