Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հայրը բոլորին բարեգործություն է արել, հիմա նման վերաբերմունքի է արժանանում. Գագիկ Ծառուկյանի դուստրերը

Գագիկ Ծառուկյանի դուստրերը լրագրողների հետ զրույցում անդրադարձել են իրենց հոր նկատմամբ իրականացվող գործողություններին՝ դրանք որակելով ապօրինի։ «Մեր հայրը մեզ միշտ հեռու է պահել քաղաքականությունից…

Գագիկ Ծառուկյանի դուստրերը լրագրողների հետ զրույցում անդրադարձել են իրենց հոր նկատմամբ իրականացվող գործողություններին՝ դրանք որակելով ապօրինի։



«Մեր հայրը մեզ միշտ հեռու է պահել քաղաքականությունից, մենք որևէ առնչություն չենք ունեցել»,- ասել են նրանք։



Ծառուկյանի դուստրերի խոսքով՝ տեղի ունեցածը «ապօրինի և օրենքից դուրս գործողություն է»։



«Մի մարդ, ով բոլորին միշտ բարեգործություն է արել, հիմա նման վերաբերմունքի է արժանանում»,- նշել են նրանք։



Նրանք նաև հայտարարել են, որ շուրջ 13 ժամ տևած խուզարկության ընթացքում իրավապահները որևէ բան չեն հայտնաբերել։



«13 ժամ խուզարկություն են արել ու որևէ բան չեն գտել»,- ասել են Ծառուկյանի դուստրերը։



Անդրադառնալով իրենց հոր կենդանիներին՝ նրանք նշել են, որ դրանք տարիներ շարունակ պահվել են նույն վայրում, սակայն այժմ տեղափոխվել են կենդանաբանական այգի։



«Մարդը տարիներ շարունակ պահել է այդ կենդանիներին, իսկ հիմա տարել են գազանանոց, որտեղ նորմալ չեն կարողանում պահել»,- ասել են նրանք՝ հավելելով. «Սա էլ կանցնի»։

Նմանատիպ հոդվածներ

«Երբ մեր գործընկերների վրա ճնշումներ են լինում՝ մենք աջակցում ենք». Հայաստանին կտրամադրվի 18 մլն եվրո. Ֆոն դեր Լայեն․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Հանդիպման ընթաց...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250