ՔՊ-ն փորձում է սահմանափակել ընդդիմությանը. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշել է` առաջին հերթին պատասխանատվության պետք է ենթարկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Նա հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանում իրենց փաստաբանները ներկայացրել են տվյալներ, ըստ որոնց՝ իշխանությունը, իր պնդմամբ, ընտրարշավի ֆինանսավորման ընթացքում թաքցրել է միլիոնավոր դրամներ։
Սաղաթելյանի գնահատմամբ՝ իշխանությունը տարբեր նախաձեռնություններով փորձում է սահմանափակել ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը։ Նրա խոսքով՝ եթե այս քաղաքականությունը շարունակվի, ապա վերջնական նպատակը կարող է լինել այն, որ «ՔՊ-ին չքվեարկողները ընդհանրապես ընտրության չմասնակցեն»։
Նա նշել է, որ նման զարգացումները կանխատեսելի էին, և այժմ գլխավոր հարցն այն է, թե ինչպես պետք է ընդդիմությունը դիմակայի դրանց։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է միավորել ընդդիմադիր ուժերի ջանքերը, ձևավորել հստակ ճանապարհային քարտեզ և այն ներկայացնել հանրությանը։
Սաղաթելյանի խոսքով՝ իշխանափոխությունը հեշտ գործընթաց չի լինելու, քանի որ, իր գնահատմամբ, գործող իշխանությունն ունի արտաքին աջակցություն, այդ թվում՝ «թուրք-ադրբեջանական աջակցություն», ինչպես նաև իրեն ենթարկվող իրավապահ համակարգ, ինչը, ըստ նրա, պայքարը դարձնում է առավել բարդ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...