14:00 Լուրերը մեկ տողով. Պատմական ռեկորդ է գրանցվել. ՆԱՏՕ-ն միլիարդներ է ծախսում դրոնների դեմ պայքարի վրա
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկա զարգացումները որակել է քաղաքական հետապնդում և հայտարարել, որ պատգամավորական մանդատները վերցնելը չի նշանակում հրաժարվել փողոցային պայքարից։
•Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող ավելի քան 4,5 միլիարդ դրամ կադաստրային արժեքով 67 հեկտար հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։
•2026թ. 1-ին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային այցելությունները եղել են 1 մլն 42 հազար, ինչը ոչ միայն 14,8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այլև ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան:
•ՆԱՏՕ-ի անդամ երկրները հաջորդ հինգ տարիներին ավելի քան 40 միլիարդ դոլար կներդնեն հակադրոնային պաշտպանության համակարգերի զարգացման համար։
•Գերմանիայի կառավարությունը նախատեսում է 1,5 միլիարդ եվրո հատկացնել բնական գազի ռազմավարական պահուստ ստեղծելու և արտակարգ իրավիճակներում էներգամատակարարումն ապահովելու համար։
•Դամասկոսում Ֆրանսիայի նախագահի այցի ընթացքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով տուժել է առնվազն 18 մարդ, սակայն Էմանուել Մակրոնը վնասվածքներ չի ստացել։
•Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունն իր կարիերայի վերջին Մունդիալն էր։
•Արագածոտնի մարզի Շամիրամ հնավայրում ավարտվել են հայ-իտալական արշավախմբի պեղումները, որոնց արդյունքում հայտնաբերվել են ուշ բրոնզեդարյան և ուրարտական շրջանի արժեքավոր գտածոներ։
•Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրին իրականացրել են հարկադիր քարաթափում՝ վերացնելով մոտ 8 խորանարդ մետր ծավալով մեծ քարի ընկնելու վտանգը։
Նմանատիպ հոդվածներ
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգա...
10:00 Լուրերը մեկ տողով. Մոսկվան ենթարկվել է ռեկորդային հարձակման. Իրանը հրթիռներ է արձակել դեպի Հորմուզի նեղուց
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանի արդյունաբերության թողարկման ծավալը 2026 թվականի հունվար-մայիսին ն...
09:00 Լուրերը մեկ տողով. Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից մինչև Ռոնալդուի հրաժեշտի արցունքներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Իսպանիայի և Բելգիայի ֆուտբոլի ընտրանիները հաղթանակներից հետո դուրս են եկել...
11:00 Լուրերը մեկ տողով. Բրյուսովի համալսարանում կաշառքի դեպք. Թուրքիային սպասվող ամերիկյան կործանիչներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ կարկուտից ու քամուց կրած մեծ վնաս...