Ուկրաինային իր զինվորները պետք չեն ո՛չ ողջ, ո՛չ մահացած. Լավրովի կոշտ հայտարարությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Կոնստանտինովկայում զոհված Ուկրաինայի զինված ուժերի մարտիկների դիերի վերաբերյալ Կիևի դիրքորոշումը, հայտարարել է, որ Ուկրաինային իր զինվորները պետք չեն ո՛չ ողջ, ո՛չ էլ մահացած վիճակում։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ լավագույն պատասխանը ռուսական կողմի հրավերն է ուկրաինական կողմին՝ ժամանել Կոնստանտինովկա և տանել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները: Նրա խոսքով՝ Ուկրաինան մերժել է առաջարկը՝ դրանով իսկ ևս մեկ անգամ ընդգծելով, ինչպես շատերն արդեն գնահատել են այդ քայլը, որ իրեն պետք չեն ո՛չ ողջ, ո՛չ էլ մահացած ուկրաինացիները։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վերահսկողություն են սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կոնստանտինովկա բնակավայրի նկատմամբ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել ուկրաինական կողմին ուղղված առաջարկով՝ վերցնելու իրենց զոհված զինծառայողների աճյունները, սակայն Կիևը պատասխանել է մերժումով:
Այս իրադարձությանը գնահատական է տվել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ շեշտելով, որ Զելենսկու նման որոշումը ցույց է տալիս նրա իրական վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...