Իրանական IRIB-ը հայտնում է՝ Կատարի նավթատար նավը հարձակման է ենթարկվել Հորմուզի նեղուցում
Իրանական պետական IRIB հեռուստառադիոընկերությունը հայտնում է, որ Կատարին պատկանող Al-Raqayat նավթատարը փորձել է անցնել Հորմուզի նեղուցով՝ Օմանի երթուղով և ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցությամբ, սակայն ենթարկվել է հարձակման։
Հաղորդվում է, որ նավթատարը, ըստ աղբյուրի, անտեսել է իրեն ուղղված բազմակի նախազգուշացումները, ինչից հետո այն խոցվել է արկով։ Հարվածի հետևանքով նավի ձախ հատվածում հրդեհ է բռնկվել։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել էր, որ Օմանի ափերի մոտ դեպի հարավ ընթացող տանկերի ձախ կողային հատվածին արկ է դիպել, ինչի հետևանքով նավում հրդեհ է սկսվել։
Այս պահին հարձակման պատասխանատու կողմի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, իսկ ներկայացված տվյալները հիմնված են իրանական IRIB-ի հրապարակման վրա։
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանն ու Ռուսաստանը սկսել են «Ծովային փոխգործակցություն-2026» համատեղ ռազմածովային զորավարժությունները
Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը Չինաստանի Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքում գտնվող ռազմածովային բազայում սկսել...
Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR-ի բենզալցակայանին
Ռուսաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հուլիսի 5-ի երեկոյան հարվածել են Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCA...
Բելգորոդը հրթիռակոծվել է․ կա զոհ, հազարավոր մարդիկ մնացել են առանց լույսի և ջրի
Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 3-ի գիշերը հրթիռային հարված են հասցրել Ռուսաստանի Բելգորոդ քաղաքին, հայտնում է տարածաշր...
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածը Տոկմակի շուկային․ զոհվել է 5, վիրավորվել՝ 18 մարդ
Ուկրաինական զինված ուժերը հուլիսի 3-ի առավոտյան հարված են հասցրել Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքի կենտրոնական շուկային։ Ռ...