Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը կարող են ձևավորել տարածաշրջանային նոր կենտրոն. Քուրթուլմուշ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հասել է կարևոր փուլի, և Անկարայի մասնակցությամբ հնարավոր է ձևավորվի տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ։ Այս մասին նա ասել է TRT-ին տված հարցազրույցում, հայտնում է Anadolu-ն։
«Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի կետի։ Հուսով եմ՝ Թուրքիայի մասնակցությամբ այստեղ կձևավորվի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան համագործակցության կենտրոն և նոր ուժ։ Այս ամենում Թուրքիայի կառուցողական տեսլականը մեծ ներդրում ունի»,- նշել է Քուրթուլմուշը։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան դարձել է համաշխարհային դիվանագիտության կարևոր կենտրոններից մեկը՝ հիշեցնելով, որ այս տարվա ընթացքում երկիրը հյուրընկալում է մի շարք խոշոր միջազգային միջոցառումներ, այդ թվում՝ Միջխորհրդարանական միության Գլխավոր ասամբլեան, Անթալիայի դիվանագիտական ֆորումը, ՆԱՏՕ-ի խորհրդարանների նախագահների հանդիպումը, ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը և COP31-ը։
Քուրթուլմուշի խոսքով՝ Թուրքիայի դիվանագիտական դերակատարությունն ակնհայտ է նաև ռուս-ուկրաինական պատերազմում։ Նրա գնահատմամբ՝ թեև պատերազմը չի ավարտվել, Դոլմաբահչեում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները պատմական նշանակություն ունեցան՝ նպաստելով հացահատիկային միջանցքի գործարկմանը և գերիների փոխանակմանը։
Թուրքիայի խորհրդարանի նախագահը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է վերանայի իր ռազմավարությունը՝ ոչ միայն պատերազմները կանխելու, այլև խաղաղություն կառուցելու կարողություններ զարգացնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահությունից հետո եվրաատլանտյան անվտանգության համակարգում նոր իրողություններ են ձևավորվել, ինչը պահանջում է դաշինքի նոր հայեցակարգ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...