Հուլիսի 10-ից ֆիզիկական անձանց կարգելվի առևտրային քանակով գյուղմթերքի արտահանումը Հայաստանից
2026 թվականի հուլիսի 10-ից ուժի մեջ կմտնի նոր սահմանափակում, որով ֆիզիկական անձանց կարգելվի Հայաստանի Հանրապետությունից առևտրային քանակով բուսասանիտարական ենթահսկման բեռների արտահանումը։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։
Գերատեսչության պարզաբանմամբ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ ֆիզիկական անձինք անձնական օգտագործման նպատակով կարող են տեղափոխել բուսասանիտարական ենթահսկման արտադրանք, եթե դրա ընդհանուր քաշը չի գերազանցում 5 կիլոգրամը։
ՍԱՏՄ-ն տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ է անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես գործող պահանջներին համապատասխան՝ նախապես ճշտելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։
Տեսչական մարմինը նաև հայտնում է, որ շարունակելու է վերահսկողություն իրականացնել և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել արտահանողներին՝ ապահովելու բուսասանիտարական անվտանգության և արտահանման պահանջների պահպանումը։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։ Aurora News-ի հետ զրույցում ՆԳ...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...