Հայ ձկնարտահանողները ծանր իրավիճակում են. Եվրոպա հասնում են քչերը
«Հայ ձկնարտադրողների և արտահանողների միություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը հայտարարել է, որ Հայաստանում գործում է մոտավորապես չորս տնտեսություն, որոնք կարողանում են ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա, իսկ մնացածը բախվում են խնդիրների, ինչը երկարաժամկետ գործընթացների արդյունք է։
Հայաստանում շուկայում գործում է մոտավորապես չորս տնտեսություն, որոնք կարողանում են ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա, իսկ մնացածը բախվում են խնդիրների, ինչը երկարաժամկետ գործընթացների արդյունք է։ Այս մասին «Հայաստանի նորություններ» – NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայ ձկնարտադրողների և արտահանողների միություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը։ Նա հայտնել է, որ Հայաստանից ձկան ներմուծման նկատմամբ ռուսական սահմանափակումների կիրառությունից հետո տնտեսավարող սուբյեկտների մոտ նոր իրողություններին հարմարվելու տեսանկյունից հետընթաց է նկատվում։ Աթոյանը հիշեցրել է, որ սա արդեն երրորդ դեպքն է, երբ Ռուսաստանը քաղաքական պատճառներով իր շուկան փակում է հայ ձկնարտահանողների համար՝ հավելելով, որ նման պայմաններում տնտեսավարող սուբյեկտները կրճատում են արտադրության ծավալները։
Փորձագետը պարզաբանել է, որ արտադրողները պետք է հասնեն նրան, որ իրենց արտադրանքը համապատասխանի Եվրոպայի բուսասանիտարական պահանջներին, իսկ դա, իր հերթին, պահանջում է ֆինանսական ներդրումներ և ժամանակ։ Նա ընդգծել է, որ արտադրողների մի մասը անհրաժեշտ չի համարում հաղթահարել այդ դժվարություններն ու ավելացնել ծախսերը, ուստի հումքը վերավաճառում են այն ընկերություններին, որոնք այն վերամշակում են, համապատասխանեցնում եվրոպական չափանիշներին և արտահանում լիովին պատրաստ արտադրանք։ «Իրացման շուկաների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին ոլորտի մի շարք ներկայացուցիչներ խոսում էին դեռ 10 տարի առաջ, սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, արտադրողները նախընտրում են գնալ հեշտ ճանապարհով», - նշել է Աթոյանը։
Նրա խոսքով՝ արտադրության 40%-ը գնում է Ռուսաստան, 30%-ը՝ իրացվում է Հայաստանում, իսկ մնացած մասնաբաժինը՝ այլ ուղղություններով։ ՀԿ-ի ղեկավարը հավաստիացրել է, որ համային և այլ հատկանիշների տեսանկյունից հայկական արտադրանքը գերազանցում է բազմաթիվ երկրների արտադրողների արտադրանքին, որոնք այն մատակարարում են Ռուսաստան։ Միևնույն ժամանակ Արթուր Աթոյանը մատնանշել է Եվրոպայում հայկական արտադրանքի հանրահռչակման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը՝ պետական կամ մասնավոր ֆինանսավորմամբ փառատոնների և այլ միջոցառումների անցկացման, ինչպես նաև իրացման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ պետական մակարդակով ակտիվ աշխատանքի միջոցով։ Հիշեցնենք, որ անցած ամիս Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնարդյունաբերական արտադրանքի մատակարարումները։
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
«ԱԼԵՔՍ 33»-ի լցակայանը 2.2 մլն դրամով տուգանվել է
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ստուգում է անցկացվել բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով զբա...
2025-ին ՀԷՑ-ի շահույթն ավելացել է 3 մլրդ դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 2025 թվականի տարեկան ֆինանսական արդյունքների վերաբերյալ աուդիտավորված հաշվե...
Թուրքիան քայլ է անում դեպի ԵՄ ֆինանսական համակարգ. նպատակ ունի միանալ SEPA-ին
Թուրքիան նպատակ ունի միանալ եվրոյի միասնական վճարային գոտուն (SEPA) և փոփոխել սեփական օրենսդրությունը՝ Եվրամիության հետ...