Ընտրովի արդարադատություն և քաղաքական հետապնդում. Մանե Թանդիլյանը՝ Ծառուկյանի գործի մասին
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում խստորեն դատապարտել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ենթատեքստով իրականացվող իրավական գործողությունները։
Ըստ Մանե Թանդիլյանի՝ սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է, որը տեղի է ունենում բացառապես Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարականով։ Նա նշել է, որ շոուներով և ցուցադրական գործողություններով ուղեկցվող այս գործընթացը վառ ապացույցն է, որ իրավապահ և դատական համակարգերը ծառայեցվում են քաղաքական նպատակներին, իսկ ընտրովի արդարադատությունը դարձել է իշխանության գործելաոճի անբաժանելի մասը։
Կուսակցության համահիմնադիրն ապշեցուցիչ է համարել անձի սեփականության և անձնական տարածքի նկատմամբ անհարգալից ու չհիմնավորված ոտնձգությունները, որոնք անգամ աղերս չեն կարող ունենալ քննչական գործողությունների հետ։ Թանդիլյանի ձևակերպմամբ՝ սա օրվա իշխանությունների կամայականության և բռնատիրական գործելակերպի ցայտուն օրինակն է, որի նկատմամբ նա հրավիրում է միջազգային հանրության, հատկապես եվրոպական ղեկավարների, ուշադրությունը։ Նա նաև խիստ մտահոգիչ է որակել հարուցված քրեական գործի հետ որևէ կապ չունեցող մի շարք ձեռնարկությունների գործունեության պարալիզացումը, որն անմիջականորեն անդրադառնում է հազարավոր աշխատակիցների վրա։ «Աջակցությունս եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին և Փաշինյանի քմահաճույքով բանտերում ու մեկուսարաններում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...