Պայթյուններ՝ Մակրոնի հյուրանոցի հարևանությամբ․ նոր մանրամասներ՝ Ֆրանսիայի նախագահի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի «Four Seasons» հյուրանոցի մոտակայքում երկու պայթյուն է տեղի ունեցել: Այդ հյուրանոցում է գիշերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը պաշտոնական այցով գտնվում է Սիրիայում։
Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով Ֆրանսիայի ղեկավարը որևէ վնասվածք չի ստացել։
Տեղի անվտանգության ծառայությունների տվյալներով՝ պայթուցիկ սարքերից մեկը տեղադրված է եղել աղբամանում, իսկ երկրորդը՝ հյուրանոցի հարևանությամբ կայանված ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, Էմանուել Մակրոնն արդեն ժամանել է Սիրիայի նախագահական պալատ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը երկրի ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ։
Սիրիական SANA պետական գործակալությունը, հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը, հայտնում է, որ միջադեպի հետևանքով կան տուժածներ։ Վերջին տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 18 մարդ, որոնցից չորսը տեղի իրավապահ մարմինների աշխատակիցներ են։ Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու փորձագետները՝ պարզելու կատարվածի բոլոր հանգամանքները։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Փաշինյանի ուղերձը Ռուսաստանին․ պատրաստ ենք լուծել բոլոր խնդիրները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եկատերինբուրգում իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է,...