ՆԱՏՕ-ի երկրները հակադրոնային պաշտպանության համար ավելի քան 40 մլրդ դոլար կներդնեն
ՆԱՏՕ-ի անդամ երկրները հաջորդ հինգ տարիների ընթացքում ավելի քան 40 միլիարդ դոլար կներդնեն անօդաչու թռչող սարքերից պաշտպանության հնարավորությունների զարգացման համար։ Այս մասին Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նրա խոսքով՝ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ անօդաչու սարքերը դարձել են ժամանակակից պատերազմների գլխավոր սպառնալիքներից մեկը՝ բազմաթիվ հակամարտություններում հանգեցնելով մեծաթիվ զոհերի։
Ռյուտեն նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են համատեղ աշխատել կարևոր պաշտպանական նյութերի ձեռքբերման, պահեստավորման, փոխադրման և պաշարների կառավարման ուղղությամբ։
Հակադրոնային նախաձեռնությանը մասնակցում են Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Շվեդիան և Թուրքիան։
Միաժամանակ շվեդական Saab ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Յոհանսոնը հայտնել է, որ եթե ՆԱՏՕ-ն շուտ կնքի համապատասխան պայմանագիրը, ապա ընկերությունը կկարողանա 2030 թվականից սկսել GlobalEye օդային վաղ նախազգուշացման ինքնաթիռների մատակարարումները դաշինքին։
Նրա խոսքով՝ մեկ ինքնաթիռի վերջնական արժեքը դեռ համաձայնեցված չէ, սակայն այն կկազմի մոտ 400-450 միլիոն դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...