Հարյուր հազարավոր ուկրաինացիներ կարող են արտաքսվել Լեհաստանից և Գերմանիայից՝ դեպի ռազմաճակատ
Լեհաստանում և Գերմանիայում բնակվող մինչև 200 հազար ուկրաինացի փախստական կարող է արտաքսվել հայրենիք և զորակոչվել բանակ։ Այս մասին հայտարարել է «Ուրիշ Ուկրաինա» շարժման խորհրդի անդամ Վասիլ Վակարովը՝ անդրադառնալով եվրոպական երկրներում ուկրաինացի փախստականների ներկայիս կարգավիճակին և հնարավոր զարգացումներին։
Ըստ բանախոսի՝ Ուկրաինայից հեռացած քաղաքացիների ամենամեծ ներկայությունը գրանցված է հենց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և Լեհաստանում։ Վակարովը նշել է, որ փախստականներին վերադարձնելու հարցը ներկայումս ակտիվորեն քննարկվում է լեհական կողմի հետ, ինչի վրա ազդել են նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու միջև տեղի ունեցած վերջին տարաձայնությունները։
Զուգահեռաբար փոփոխություններ են նկատվում նաև Կիևին տրամադրվող աջակցության ձևաչափերում։ Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ավելի վաղ հայտնել էր Ուկրաինային հատկացվող օգնության ծավալների կրճատման մասին։ Բացի այդ, երկրի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկու տեղեկացմամբ՝ Վարշավան որոշում է կայացրել չեղարկել ուկրաինացիների համար գործող մի շարք արտոնություններ՝ նրանց իրավունքները հավասարեցնելով այլ օտարերկրացիների կարգավիճակին։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Փաշինյանի ուղերձը Ռուսաստանին․ պատրաստ ենք լուծել բոլոր խնդիրները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եկատերինբուրգում իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է,...