Գերմանիան նախատեսում է ստեղծել բնական գազի ռազմավարական պաշար՝ 1,5 մլրդ եվրոյի չափով։
Գերմանիայի կառավարությունը նախատեսում է մինչև 1,5 մլրդ եվրո հատկացնել 2,3 մլրդ խորանարդ մետր ծավալով բնական գազի ռազմավարական պաշար ստեղծելու համար։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Նախաձեռնության նպատակն է ապահովել երկրի էներգամատակարարումը արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ դիվերսիայի կամ համաշխարհային շուկայում գազի կտրուկ պակասի դեպքում։ Ծրագիրը մշակում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը, և այն կարող է հաստատվել մինչև օգոստոսի կեսերը։
Նախատեսվող պաշարը կկազմի երկրի գործող ստորգետնյա գազապահեստների ընդհանուր տարողության մոտ 10%-ը։ Գազի ձեռքբերման և պահեստավորման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2027-2028 թվականներին։
Ըստ նախնական գնահատականների՝ ծրագրի իրականացումը կարժենա 1,2-1,5 մլրդ եվրո, իսկ ռազմավարական պաշարի տարեկան պահպանման ծախսերը կկազմեն 150-180 մլն եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...