ՆԱՏՕ-ի նոր պահանջը խնդիր է դարձել Բելգիայի համար․ երկիրը չի հասցնում 3,5 տոկոսի շեմին
Բելգիայի իշխանությունները փորձում են խուսափել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր քննադատությունից, քանի որ ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են և Բելգիան խնդիր ունի ծախսերը վճարելու հետ։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը նշել է, որ թեև Եվրոպայի պաշտպանական կարողությունների ամրապնդման գործընթացը շարունակվում է, կարևոր է չսրել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։
«Մենք ամերիկացիների կարիքն ունենք, պետք է դիվանագիտական լինել, լսել նրանց ասածը և փորձել լինել զգույշ»,- ասել է Ֆրանկենը։
Մոնիթորինգի զեկույցի համաձայն՝ եթե պահպանվեն ծախսերի ներկայիս միտումները, Բելգիան մինչև 2029 թվականը պաշտպանության ոլորտին կուղղի ՀՆԱ-ի միայն 1,93 տոկոսը։
Այս ցուցանիշը զգալիորեն ցածր է ՆԱՏՕ-ի նոր նպատակային պահանջից, ըստ որի՝ դաշինքի անդամ երկրները մինչև 2035 թվականը պետք է ռազմական ծախսերը հասցնեն ՀՆԱ-ի 3,5 տոկոսի։
Politico-ն նշում է, որ ստեղծված իրավիճակը կարող է Բելգիային դարձնել Թրամփի քննադատության թիրախ, քանի որ ԱՄՆ նախագահը բազմիցս պահանջել է դաշնակիցներից ավելի մեծ ներդրում կատարել պաշտպանության ոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...